Ադրբեջանը կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով նաև 60 մմ ականանետ
Ադրբեջանական զինուժը հուլիսի 23-ի ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան։
Ըստ աղբյուրի՝ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարծիքներ