«Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող ՍՊԸ-ի ղեկավարը և այլ անձինք թաքցրել են առանձնապես խոշոր չափերով հարկեր. ԱԱԾ

«Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող ՍՊԸ-ի ղեկավարը և այլ անձինք թաքցրել են առանձնապես խոշոր չափերով հարկեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված: 

ԱԱԾ-ից հայտնում են, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ առանձնապես խոշոր չափերով )նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում