Ռուս զինվորականները հրադադարի ռեժիմի արդյունավետ վերահսկում են իրականացնում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցով խորհրդակցություն է անցկացնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Նա հայտնել է, որ ռուս զինվորականները հրադադարի ռեժիմի արդյունավետ վերահսկում են իրականացնում և փախստականներին ու հումանիտար շարասյուներին են ուղեկցում:
«Ռուսաստանի Դաշնության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր է ներքին անվտանգության ու տնտեսության տեսանկյունից: Նմանատիպ հակամարտությունները և դրանց կարգավորումը Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- նշել է նա:
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ խորհրդակցությունների համար Ռուսաստանից պատվիրակություն կուղարկվի Հայաստան ու Ադրբեջան:
Կարծիքներ