Լիբանանը ՄԱԿ-ից պահանջում է արդյունավետ դեր խաղալ սիրիացի փախստականների խնդրի լուծման գործում
Լիբանանի կառավարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում երկրի սահմանով սիրիացի փախստականների հոսքի ավելացման վրա, որը սպառնում է կայունությանը և սրում ճգնաժամային իրավիճակը։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ամբիոնից։
«Մենք ՄԱԿ-ից պահանջում ենք ավելի արդյունավետ դերակատարություն լիբանանյան տարածքում 2 միլիոն սիրիացի փախստականների առկայության հետ կապված խնդիրների լուծման գործում», - ասել է վարչապետը: «Մինչ այժմ միջազգային հանրության արձագանքը սիրիական ճգնաժամի հետևանքներին եղել է երկչոտ և անհասկանալի»: Միքաթին նաև հիշեցրել է ՄԱԿ-ի պատասխանատվությունը Լիբանանում գտնվող 500 հազար պաղեստինցի փախստականների նկատմամբ։
Կարծիքներ