Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում զրույց են ունեցել. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետագա առաջընթացը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվ ոչ միայն եղանակը, այլև Դուշանբեում տիրող իրավիճակը՝ գեղեցիկ, տոնական, նպաստեց նրան, որ շատ հանդիպումներ և քննարկումներ դրական արդյունքների հանգեցրին։
Դուք ինքներդ տեսաք՝ այստեղ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ են շփվել և քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ հարցեր, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ամրապնդման ճանապարհով»,- ասել Է Լեբեդևը լրագրողներին:
Կարծիքներ