ՀՀ ԱԺ նախագահը և Ուրուգվայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցին։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։
Կարծիքներ