Մոգադիշոյում ահաբեկչական պայթյունի հետևանքով շուրջ 30 մարդ զոհվել է

Մոգադիշոյում ահաբեկչական պայթյունի հետևանքով շուրջ 30 մարդ զոհվել է

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Beach View և Pescatore հյուրանոցների հարակից լողափի մոտ մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ։ Նշվում է, որ պայթյունը իրականացվել է այն ժամանակ, երբ լողափում շատ մարդիկ են եղել։  

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ պայթյունից հետո մոտակայքում հրաձգություն է սկսվել, հրաձգության ձայներ են լսվել նաև հյուրանոցներից մեկի ներսում։ 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում