Պատրաստ չեն ընտրություններին. ինչու կուսակցությունները հաջողության հույս չունեն. «Ժամանակ»

Պատրաստ չեն ընտրություններին. ինչու կուսակցությունները հաջողության հույս չունեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած Հայաստանում գործող բազմաթիվ մանր ու միջին կուսակցություններ հայտարարել են, որ պատրաստ են մասնակցելու իշխանությունների նախաձեռնած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն այդ կուսակցություններում տեղի ունեցող քննարկումների ընթացքում մշտապես հնչում է այն թեզը, որ հասարակությունը այս պահին պատրաստ չէ ընտրությունների:

Իրականում բոլոր կուսակցություններն էլ հասկանում են, որ ընտրությունների դեպքում իրենք հաջողության որևէ հույս չունեն հասարակության կողմից կա՛մ ճանաչված չլինելու, կա՛մ ընդհանրապես մերժված լինելու պարագայում:

Ոչ իշխանական, այդ թվում և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունները ոչ մի լավատեսություն չեն ներշնչում»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում