6 երկրների պաշտպանության նախարարներ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս են անցկացրել
Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս են իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ դիվանագիտական լուծմանն աջակցելու և խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությունը»,- հանդիպման վերաբերյալ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Աքարը Թուրքիայի հրավերով և համակարգմամբ կայացած հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր։
Կարծիքներ