Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցներից մեկի վրա «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայություններին։
Նրանց խոսքով՝ շաբաթ վաղ առավոտյան հյուրանոցի մոտ կրակոցներ են շարունակվել հնչել։ Պարբերականը նշում է, որ հյուրանոցից տարհանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։
Ալ-Շաբաբի զինյալները ուրբաթ օրը հարձակվել են պաշտոնյաների և զինվորականների շրջանում տարածված Khait հյուրանոցի վրա։ Օգնության հասած ոստիկանական ստորաբաժանումը դարանակալել է ահաբեկչական խմբավորմանը։ Հարձակմանը նախորդել է երեք խողովակային ռումբերի պայթյուն։
Կարծիքներ