ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կարող են մասնակցել միայն պատվաստված պատվիրակները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կարող են մասնակցել միայն պատվաստված պատվիրակները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կարող են մասնակցել միայն պատվաստված պատվիրակները: Այդ պահանջը դրել են Նյու Յորքի իշխանությունները: ՄԱԿ -ում հույս են հայտնել, որ անդամ պետությունները կլուծեն Գլխավոր ասամբլեայում պատվիրակների մասնակցության հարցը այս պայմաններով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Դրանք հարցեր են, որոնք պետք է որոշեն անդամ պետությունները:

Գլխավոր քարտուղարը լիազորություններ չունի որոշել, այն ինչի մասին խոսվում է (միայն պատվաստված պատվիրակներին ներս թողնելու պահանջը՝ խմբ.): Երկրներն իրենք պետք է որոշեն»,- ասել է Դյուժարիկը: Հիշեցնենք, որ այս օրերին Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը, որը նախագահում է Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլա Շահիդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում