«Փյունիկ»-ն ընկերական խաղում պարտվել է «Վան»-ին

«Փյունիկ»-ն ընկերական խաղում պարտվել է «Վան»-ին

Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց «Վան»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ի մարզաբազայում կայացած խաղում Հայաստանի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Վան»-ն առավելության հասավ 0:2 հաշվով: Հաջորդ հանդիպումը «Փյունիկ»-ը կանցկացնի հունվարի 28-ին` մրցելով «Ուրարտու-2»-ի հետ: Խաղերը անցկացվում են առանց հանդիսական։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում