Պենտագոնի ղեկավարը հունվարի 1-ին հոսպիտալացվել է բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով

Պենտագոնի ղեկավարը հունվարի 1-ին հոսպիտալացվել է բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հունվարի 1-ին հոսպիտալացվել է բժշկական միջամտության հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ, որն ուրբաթ օրը տարածել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 1-ի երեկոյան պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոսպիտալացվել է Ուոլթեր Ռիդ ազգային բժշկական կենտրոն՝ վերջերս կատարած բժշկական միջամտության հետ կապված բարդություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռայդերն ընդգծել է, որ նախարարը ապաքինվում է և պատրաստ է հունվարի 5-ից սկսել իր պարտականությունների ամբողջական կատարումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում