Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են ԵՄ բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը
Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի արտգործնախարարները երեքշաբթի Աթենքում քննարկել են ԵՄ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դիվերսիֆիկացման հարցերը։
Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը` Իսրայելի և Կիպրոսի գործընկերներ Յաիր Լապիդի և Իոաննիս Կասուլիդեսի հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Մենք դիտարկել ենք համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ ԵՄ էներգետիկայի դիվերսիֆիկացման ռազմավարության լույսի ներքո: Բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը դարձել է առաջնահերթություն: Հետևաբար, մենք քննարկել ենք բնական գազը, ներառյալ Արևելյան Միջերկրական գազատարը (EastMed խողովակաշար), և մենք քննարկել ենք միացման էներգահամակարգերը, այդ թվում՝ EuroAsia Interconnector [«Europe-Asia Interconnector»]», - մեջբերում է նրա խոսքերը Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կարծիքներ