Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ․
«Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողություն սկսելը, այդ թվում՝ բնակելի տարածքների դեմ։ Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից։ Այդ քայլերը հակասում են միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման:
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը։ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար նա միանձնյա պատասխանատվություն կկրի։
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը, որը համարժեք է տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգներին»:
Կարծիքներ