ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
Օգոստոսի 30-ին, ժամը 21:11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Գևորգ Ա․, ծնված 1984 թ․) և «Mitsubishi IO» (վարորդ՝ Մասիս Ս․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի վարորդին և ուղևոր՝ Նորայր Ս․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Արմեն Կ․-ն (ծնված 1999 թ․), Արմեն Մ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Գևորգ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Կարծիքներ