Կադիրովն առաջին տեղն է գրավել Ռուսաստանի երկարակյաց մարզպետների ցուցակում
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Ուլյանովսկի մարզի մարզպետ Սերգեյ Մորոզովի պաշտոնաթողությունից հետո բարձրացել է առաջին հորիզոնականը մարզպետների ցուցակում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
61-ամյա Սերգեյ Մորոզովը ղեկավարում էր Ուլյանովսկի մարզը 2005 թվականից եւ մինչ այս պահը գլխավորում էր մարզերի ներկայիս ղեկավարների ցուցակը կառավարման տեւողությամբ:
Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից՝ արդեն 14 տարի: Ցուցակում Կադիրովից հետո Չուկոտկա ինքնավար օկրուգի նահանգապետ Ռոման Կոպինն է, որը մարզի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2008 թվականին:
2020-ի սեպտեմբերին հրաժարական տվեց Բելգորոդի մարզի ղեկավար Եվգենի Սավչենկոն, ով պաշտոնավարում էր 1993 թվականից:
Կարծիքներ