Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում
Երեւանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը սեպտեմբերի 16-ի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում՝ ուղևորի վատառողջ լինելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Աստրախանի օդային գործակալության ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան։
«SU1869 չվերթը ուղևորներից մեկի վատառողջության պատճառով 02:12-ին հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում: Երթուղու երկայնքով չվերթի մեկնումը նախատեսված է օրվա ընթացքում»,- ընդգծել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Գոլոդովայի խոսքով՝ ուղևորին հանել են օդանավից և տեղափոխել քաղաքային բուժհաստատություն։
Կարծիքներ