Omicron շտամը հասել է Ուկրաինա
Ուկրաինայում հայտնաբերվել է Omicron շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայատարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։
«Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնում գիշերը կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է Omicron շտամով վարակման առաջին դեպքը։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է շտամը, վերադարձել է Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ COVID-19-ով հիվանդի հետ է շփվել։ Պացիենտը բուժման փուլում է գտնվում »,- ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի առողջապահության նախարարը։
Կարծիքներ