Բրազիլիայի հյուսիս-արևելքում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 106-ի
Բրազիլիայի հյուսիսարևելյան Պերնամբուկո նահանգում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 106-ի, երեքշաբթի հայտնում է Folha de S.Paulo թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի մասին։ 10 մարդ շարունակում է անհետ կորած մնալ, որոնց որոնողական աշխատանքներում ներգրավված է մոտ 300 փրկարար։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ տեղի 25 բնակիչ վիրավորվել է, իսկ գրեթե 6,2 հազարը մնացել է անօթևան։ Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ ևս երեքը մահացել են նմանատիպ հանգամանքներում հարևան Պերնամբուկոյի Ալագոաս նահանգում։
Շաբաթ օրը մի շարք նախարարությունների ղեկավարներ ժամանեցին տարածաշրջան՝ համակարգելու դաշնային կառավարության ջանքերը, իսկ նախագահ Ժաիր Բոլսոնարոն երկուշաբթի առավոտյան այցելեց Պերնամբուկո։
Կարծիքներ