Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը կրճատվել է 4,5 հազար հեկտարով

Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը կրճատվել է 4,5 հազար հեկտարով

Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը նվազել է ևս 4,5 հազար հեկտարով և կազմել 17,1 հազար հեկտար, չորեքշաբթի հայտնել է Անտառների պաշտպանության դաշնային ավիացիոն ծառայությունը։

Մեկ օր առաջ այրվող անտառների տարածքը կրճատվել է ավելի քան երկու անգամ ՝ հասնելով 21680 հեկտարի։

«Վերջին մեկ օրվա ընթացքում՝ 2022 թվականի մայիսի 31-ին, Ռուսաստանում 5259 հեկտար տարածքում 40 անտառային հրդեհ է մարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում