«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող:
Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։51-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 8 աշխատակից և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 25 աշխատակից:
Կարծիքներ