ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի
Միացյալ Նահանգները ներգրավված չէ Իրանի օդային հարձակմանը Իսրայելի հնարավոր պատասխանի մշակման մեջ, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք ներգրավված չենք նրանց հնարավոր պատասխանի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում:
Քիրբին հավելել է, որ, իր տեղեկություններով, Իսրայելի ռազմական կաբինետը դեռ նման որոշումներ չի կայացրել և շարունակում է քննարկել «իր հաջորդ քայլերը»։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ, սակայն ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար։
«Մենք չենք ցանկանում պատերազմ տեսնել Իրանի հետ: Մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանային հակամարտության ընդլայնում: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք Իսրայելը պաշտպանելու համար»,- ասել է Քիրբին:
Կարծիքներ