Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները

Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները

ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների (ԱԽ) քարտուղարները, այդ թվում ՌԴ-ի ԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Ապրիլի 29-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պետությունների փոխգործակցության հարցերը Հավաքական անվտագնության պայմանագի կազմակերպության շրջանակում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պատրուշեւը եւ կազմակերպության երկրների՝ նրա աշտոնակիցները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմնիտեի նիստ անցկացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում