Պարեկները մայիսի 8-15-ը Երևանում հայտնաբերել են 4864, վեց մարզերում՝ 6802 խախտում
Երևանի պարեկները մայիսի 8-ից 15-ն իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4864 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 127 մեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 194, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 309 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 243, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 347, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 592 իրավախախտումներ։ 196 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 389-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 81 անձ։
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6802 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 173 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 110, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 381 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 876, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 167 իրավախախտումներ։ 354 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1232-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 46 անձ։
Կարծիքներ