ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը
ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել՝ առաքելության շուտափույթ ժամանման համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ավելի վաղ միջազգային կազմակերպությունից հայտնել էին, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման հարցով առաքելությունը Լեռնային Ղարաբաղ պետք է ժամանի դեկտեմբերի սկզբին, սակայն դա դեռ տեղի չի ունեցել: «Չէի ասի, թե որևէ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռևս քննարկվում են»,- նշել է Դյուժարիկը:
«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության և այլ վարչությունների մեր գործընկերներն աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի հումանիտար կարիքների անկախ գնահատումներ իրականացվեն»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ կոչ անելով բոլոր կողմերին համագործակցել համաշխարհային կազմակերպության հետ առաքելության հնարավորինս շուտ ժամանման համար:
Կարծիքներ