ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների դեմ
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նրանց մեղադրում են մարդու իրավունքները խախտելու մեջ:
Ամերիկյան պատժամիջոցային ցանկում «Մագնիտսկու ակտի» շրջանակներում ընդգրկվել են Չեչնիայի ղեկավարի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մարտինով Դանիիլը, Հանրապետության փոխվարչապետ Ուսմաև Վախիտը, Ռամզան Քադիրովի ներկայացուցիչ Սաբսաբի Զիյադը և Չեչնիայի այլ ներկայացուցիչներ:
Բրիտանական պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են Չեչնիայի Արգուն քաղաքի ոստիկանապետը, Չեչնիայի ներքին գործերի փոխնախարարը և «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատը: Նրանց դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների համար:
«Մագնիտսկու» ակտն ընդունել են 2012 թվականին, երբ պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ քաղաքացիներ, որոնց Վաշինգտոնը մեղավոր է համարում մարդու իրավունքների խախտման մեջ: Ավելի ուշ ակտը համաշխարհային օրենքի կարգավիճակ է ստացել, այսինքն՝ ըստ ակտի պատժամիջոցներ կարելի է սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները, ԱՄՆ կարծիքով, խախտում են մարդու իրավունքները:
Կարծիքներ