Խորնաշատում պատարագ է մատուցվել. ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ տերունական աղոթք է հնչել
Ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առիթով Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:
Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով (1224 թ.)։
Այն Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար: Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի հոգեթով կատարումները:
Նշենք, որ մինչ այս հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ էր մատուցվել նաև 5 տարի առաջ:
Կարծիքներ