Հնդիկ զինվորականները կժամանեն Ռուսաստան՝ C-400-ը յուրացնելու համար
Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել Է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար: Այդ մասին հունվարի 22-ին հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՌԴ նրանց ուղեւորության նախաշեմին հնդիկ ռազմական մասնագետների հետ Դելիում Ռուսաստանի դեսպանատանը կայացած հանդիպումը հաստատել Է. Դելիին 5,43 մլրդ դոլար արժողությամբ С-400 գնդային հինգ լրակազմ С-400-ի մատակարարման պարտավորագրի իրագործումը, որն ստորագրվել Է 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում, մտնում Է վճռական փուլ»,-ասվում Է հրապարակման մեջ: «Այդ փուլը շատ կարեւոր Է, դա պարտավորագրային գործունեությունից անցում Է դեպի հակաօդային պաշտպանության բնագավառում մեր հնդիկ բարեկամների, հնդիկ զինծառայողների կողմից ռուսաստանյան առաջատար տեխնոլոգիաների տիրապետում:
Ռուսաստան կուղարկվի մեծ՝ շուրջ հարյուր մարդուց բաղկացած խումբ»,-Կուդաշեւը հայտարարել Է հնդիկ ռազմական մասնագետների հետ հանդիպմանը: Ընդ որում նա չի ճշտել հնդկական պատվիրակության ՌԴ այցի կոնկրետ ամսաթիվը, նշվում Է հոդվածում: Դեսպանի խոսքով՝ այն փաստը, որ հնդիկ զինվորականները Ռուսաստան են մեկնում այժմ՝ համավարակի ժամանակ, նշանակում Է կողմերի հավատարմությունը ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ ցույց Է տալիս նրանց անկախությունը արտաքին պատժամիջոցների սպառնալիքներից, գրում Է հրատարակությունը: «Այդ խմբի ուղեւորությունը նշանակում Է, որ Հնդկաստանը չի տրվել երրորդ երկրների ճնշմանը»,-թերթը մեջբերում Է Կուդաշեւի խոսքը: Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Հնդկաստանը ռուսական զենքի հիմնական գնորդներից մեկն Է: Ռուսաստանից Հնդկաստանի զենքի պատվերների պորտֆելի ծավալը կազմում Է 14,5 մլրդ դոլար, հաղորդել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում:
Կարծիքներ