Բերման է ենթարկվել ՍՊԸ տնօրենը. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց
Մարտի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, ուժեղացված ծառայության ընթացքում Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Ղազարյանին։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ վերջինս եղել է «Hummer» մակնիշի ավտոմեքենայով։ Տ. Ղազարյանը ավտոմեքենայից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ընդհանուր՝ 1.25 գր. կշռով դեղնականաչավուն զանգված և 0.68 գր. կշռով բյուրեղանման զանգված, որը հանդիսանում է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Ղազարյանը, ով հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, բաց է թողնվել։
Կարծիքներ