Համայնք-պետություն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նոր նախաձեռնությունները կյանքի կոչել. Շիրակի մարզպետ

Համայնք-պետություն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նոր նախաձեռնությունները կյանքի կոչել. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային այցով եղել է Պեմզաշեն համայնքում։ Մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչներին, եղել դպրոցում և մանկապարտեզում, այցելել նորակառույց երաժշտական դպրոց։

 

Հովհաննես Հարությունյանը ծանոթացել է հաստատությունների աշխատանքներին, լսել աշխատակիցներին ու համայնքաբնակներին մտահոգող հիմնախնդիրները։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մարզպետին է ներկայացրել 2021 թվականին իրականացվելիք ծրագրերը, առաջիկա անելիքները։

 

Հովհաննես Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համայնք-պետություն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նոր նախաձեռնությունները կյանքի կոչել՝ կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում