ՌԴ ոսկու պահուստները ռեկորդային ծավալների են հասել
ՌԴ միջազգային պահուստները մեկ շաբաթում՝ մայիսի 21-28-ն աճել են 0.8 տոկոսով՝ հասնելով 605.9 մլրդ դոլարի: Այս տվյալները հայտնում է EADaily-ն՝ նշելով, որ այդ ցուցանիշով թարմացվել է պատմական առավելագույնը:
Երկրի Կենտրոնական բանկի տվյալներով՝ միջազգային պահուստի ծավալը 7 օրում ավելացել է 5 մլրդ դոլարով: «Աճի պատճառը մեծապես դարձել են դրական գերագնահատականը և ՌԴ արտաքին պարտատոմսային վարկի պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները»,- հայտնել են ՌԴ Կենտրոնական բանկից:
ԿԲ նախկին ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր մայիսի 21-ին, երբ միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել էին 7 մլրդ դոլարով՝ կազմելով 600.9 մլրդ դոլար:
Կարծիքներ