Էկվադորի արևմուտքում մեկ տոննայից ավելի կոկաին են առգրավել
Էկվադրում ավելի քան մեկ տոննա կոկաին են առգրավել Գուայաքիլ քաղաքի նավահանգստի տարածքում, քաղաք, որը գտնվում Է հարավամերիկյան երկրի խաղաղօվկիանոսյան ափին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ոստիկանությունը: «Գուայաքիլի նավահանգիստներից մեկում բեռնարկղների զննությունից հետո առգրավվել Է մեկ տոննայից ավելի կոկաին, որը թաքցված Է եղել բրնձի պարկերում»,- նշվում Է Twitter-ում գերատեսչության Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բեռը պլանավորվել Էր ուղարկել Նիդեռլանդներ:
Այս պահին իրավապահները փնտրում են թմրամաքսանենգության ցանցի կազմակերպման մասնակիցներին: Մաքսանենգները հաճախ են օգտագործում Էկվադորի տարածքը թմրանյութերը Հարավային Ամերիկայից տարածաշրջանի այլ երկրներ փոխադրելու համար՝ հետագայում Եվրոպա եւ ԱՄՆ առաքելու նպատակով: Տարեսկզբից հանրապետությունում ագրավել են ավելի քան 75 տոննա տարբեր թմրանյութեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ