Ինչ անել, եթե տանը կորոնավիրուսով հիվանդ կա
Ռուս վարակաբան Տատյանա Ռուժենցովան մի քանի խորհուրդ է տվել նրանց, ում ընտանիքում կորոնավիրուսով հիվանդ կա եւ տնային պայմաններում է բուժում ստանում:
Մասնագետը նշել է, որ առաջին հերթին նրանք, ում ընտանիքի անդամը կորոնավիրուսով հիվանդ է, պետք է ինքնամեկուսանան՝ անկախ նրանից, թե ինչպիսի ինքնազգացողություն ունեն:
Վարակակրի հետ անհրաժեշտ է հնարավորինս քիչ շփվել: Նրան խնամելիս հնարավորության դեպքում հեռավորություն պահել, զգուշանալ, պարտադիր լինել դիմակով, ձեռնոցներով, ընթացքում ախտահանիչ միջոցներ օգտագործել: Ձեռքերը պետք է լվանալ սովորականից ավելի հաճախ:
Շատ կարեւոր է հաճախ ախտահանել վարակակրի սենյակը, օրական երկու անգամ մակերեսները ախտահանել հատուկ նյութերով: Բացի այդ, անհրաժեշտ է երկու ժամը մեկ օդափոխել սենյակը:
Վարակակիրը պետք է առանձին սպասք ունենա, որը ամեն օգտագործելուց հետո պետք է ախտահանել: Վարակակիրը պետք է սնվի ընտանիքի անդամներից առանձին:
Կարծիքներ