Փողոցային խուժանի դեմ պայքարում Դավիթ Խաժակյանին այլ բան չէր մնում, քան դիմել իրավապահների օգնությանը

Փողոցային խուժանի դեմ պայքարում Դավիթ Խաժակյանին այլ բան չէր մնում,  քան դիմել իրավապահների օգնությանը

Ով  ֆեյսբուքյան հարթակում փոքրիշատե ծանոթ է  Սամսոնյան Նարեկի   հայհոյանքներով    համեմված խոսքին ու գործունեությանը, լավ է  հասկանում, որ հնարավորինս  պետք է հեռու մնալ փողոցային խուժանի պահվածքով նման երևույթից։

Սակայն Սամսոնյան Նարեկի՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին ձերբակալման հիմք է ծառայել դեռևս  մի քանի շաբաթ առաջ Նարեկ Սամսոնյանի կողմից  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հասցեին հնչեցրած  հրապարակային   վիրավորանքի արդյունքում  հարուցված քրեական գործը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Նարեկ Սամսոնյանը երեկ տեղեկացել է, որ իրեն առաջադրվելու է մեղադրանք այս գործի շրջանակներում, սակայն  ֆեյսբուքյան հարթակում էլ ավելի ծանր բնույթի հայհոյանք է հասցրել Դավիթ Խաժակյանին։

Հարց է ծագում,  թե ինչ է սա, եթե ոչ փողոցային խուժանի պահվածք։

Բնականաբար այս դեպքում Դավիթ Խաժակյանին այլ բան չէր մնում,  քան դիմել իրավապահների օգնությանը։

Հիշեցնենք, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը քրեականացվել է այս տարի՝ 2021թ. օգոստոսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում