Վրաստանում Covid-19-ով վարակման 2210 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 2210-ով: Մահացել է 74 մարդ, հայտնում է stopcov.ge-ն:
Վերջին 24 ժամում բուժվել է 5 587 մարդ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 514 768 պացիենտ: Մահացել է 7 806 մարդ: Այդ ժամանակում կատարվել է 1 314 104 պատվաստում, այդ թվում՝ 22 733-ը վերջին օրվա ընթացքում:
Ներկայում կարանտինում գտնվում է 105 մարդ, ստացիոնարներում՝ 7 019, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 2 415 պացիենտ: Երկրում համավարակի ամբողջ ընթացքում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 564 837 դեպք:
Կարծիքներ