«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «մարդկությունը փորում է իր գերեզմանը»՝ անտեսելով կլիմայի հարցերը, և  դա կհանգեցնի աղետի, հաղորդում է CNN-ը:

«Մենք կանգնած ենք խիստ ընտրության առջեւ. կամ մենք կդադարեցնենք այդ գործընթացը, կամ այն մեզ կկանգնեցնի։ Ժամանակն է ասել՝ բավական է։ Հերիք է ծաղրել կենսաբազմազանությունը, բավական է սպանել մեզ ածխածնով, բավական է բնությանը վերաբերվել որպես աղբահորի, բավական է այրել, փորել և հորատել, չէ որ, մենք փորում ենք մեր սեփական գերեզմանները», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովում:

Գուտերեշը նշել է, որ վերջին վեց տարիները ամենաշոգն են դարձել դիտարկումների պատմության մեջ։ Հիմնական կլիմայական խնդիրների թվում են ծովի մակարդակի արագ բարձրացումը, օվկիանոսների ջերմաստիճանի բարձրացումը, ջերմոցային գազերի քանակի ավելացումը:

«Աշխարհը շարժվում է ջերմաստիճանի աղետալի բարձրացման՝ ըստ Ցելսիուսի 2,7 աստիճանով։ Մենք շտապում ենք կլիմայական աղետի։ Նույնիսկ օպտիմալ սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կլիմայի անդառնալի փոփոխությունները կանխելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում