Բրիթնի Սփիրսի հայրը համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից

Variety ամսագրի հաղորդմամբ՝ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմս Սփիրսը, համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից: Ըստ հրապարակման ՝ Սփիրսի փաստաբանն այդ մասին ծանուցում է ուղարկել Լոս Անջելեսի դատարան:
Միջնորդագրի համաձայն՝ երգչուհու հայրը պատրաստ է համագործակցել դատարանի հետ` ֆինանսների վերահսկողությունը պրոֆեսիոնալ աուդիտորին փոխանցելու համար:
Բրիթնի Սփիրսը հոր խնամակալության տակ է 2008 թվականից: Խնամակալության հաստատումից հետո նա զրկվել էր իր սեփականությունն ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից:
Կարծիքներ