Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնի մարմինը մի քանի մասի է բաժանվել

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնի մարմինը մի քանի մասի է բաժանվել

Երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկությամբ, ժամը 22:40-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում