Մասնագետները գտել են COVID-19-ը առանց ԹԱՕ-ի բուժելու մեթոդ

Մասնագետները գտել են COVID-19-ը առանց ԹԱՕ-ի բուժելու մեթոդ

Ռուս գիտնականները գտել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան առանց թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) բուժելու մեթոդ։ Այս մասին հայտնել է ՌԳԱ Ուրալյան բաժանմունքի Իմունաբանության եւ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական ղեկավար Վալերի Չերեշնեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ COVID-19-ի ծանր ընթացքով 50 պացինետների վրա փորձարկել են հելիում-թթվածնային խառնուրդով ինհալյացիան։ Մասնագետները կատարելագործել են ինհալյացիայի սարքերը եւ շնչվող ու արտաշնչվող օդի առանձին համակարգեր ստեղծել։

Ինհալյացիայից հետո ԹԱՕ սարքի կարիք է ունեցել միայն մեկ պացիենտ։ Չերեշնեւն այս փորձը դրական է գնահատել։

Նրա խոսքով՝ թոքերի արհեստական օդափոխությունը օրգանիզմի վրա բավականին ծանր բեռ է։ Իսկ մինչեւ 90-95 աստիճան տաքացվող հելիում-թթվածնային խառնուրդը ԹԱՕ-ին մեծապես գերազանցում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում