Ավստրալիան փետրվարի 21-ից կբացի սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Փետրվարի 21-ից Ավստրալիայի պետական սահմանները բաց կլինեն օտարերկրյա քաղաքացիների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։
«Ազգային կառավարությունը որոշել է, որ Ավստրալիան այս տարվա փետրվարի 21-ին կվերաբացի իր սահմանները բոլոր վիզա ունեցողների համար: Պայմանն այն է, որ դուք պետք է երկու անգամ պատվաստվեք նախքան երկիր մուտք գործելը: Սա կանոն է, և մենք ակնկալում ենք, որ բոլորը պահպանեն այն», - ասել է նա՝ կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ։
Կարծիքներ