Ամերիկացի գեներալը Սեուլին և Վաշինգտոնին կոչ է անում ստեղծել համաշխարհային դաշինք
Կորեական թերակղզու հարավում ամերիկյան ռազմական կոնտինգենտի հրամանատար Փոլ Լակամերան Սեուլին և Վաշինգտոնին կոչ է արել երկկողմ դաշինքը հասցնել համաշխարհային մակարդակի։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը :
«Ես տեսնում եմ դաշինքն ընդլայնելու և այն համապարփակ և գլոբալ ռազմավարական դաշինք դարձնելու հնարավորություն, որը դուրս է գալիս Կորեական թերակղզուց, ինչպես նշված է ԱՄՆ և Կորեայի Հանրապետության նախագահներ Ջո Բայդենի և Յուն Սեոկ Յոլի համատեղ հայտարարության մեջ», - ասել է Փոլ Լակամերան հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած գալա ընթրիքի ժամանակ՝ Կորեական պատերազմում զինադադարի ստորագրման տարեդարձի կապակցությամբ։
Yonhap-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գեներալն ընդգծել է դաշինքը «միջազգային մակարդակով» ընդլայնելու անհրաժեշտությունը։ «Դա թույլ կտա մեզ ավելի լավ զսպել ԿԺԴՀ-ն, պահպանել կանոնների վրա հիմնված աշխարհակարգ, աչք պահել Չինաստանի և Ռուսաստանի վրա», - ասել է Փոլ Լակամերան:
Կարծիքներ