Մարտի 1-ից 4-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ
Մարտի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում, Դիտակ և Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ