Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Թումո Բեռլին
Հունիսի 17-ին՝ երևանյան ժամանակով ժամը 12:00-ին, Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Բեռլինի Թումո կենտրոն` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ընկերակցությամբ: Ուղիղ միացման միջոցով կանցլերը կծանոթանա Թումո Բեռլինի կրթական տարածքին, առաջընթացին և ապագա պլաններին: Շրջայցից հետո Գերմանիայի կրթության նախարարի և Թումոյի գործընկեր KfW բանկի գործադիր տնօրենի մասնակցությամբ տեղի կունենա քննարկում կրթության ապագայի վերաբերյալ:
Միջոցառումն անցկացվում է կանցլերի նախաձեռնած «Digital Education Initiative» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է թվային կրթության զարգացումը:
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը այցելել է Թումո Երևան 2018 թվականի օգոստոսին, իսկ Թումո Բեռլինը սկսել է գործել 2020-ի աշնանը, համավարակի պայմաններում` առցանց ձևաչափով: Կենտրոնը գտնվում է Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում, զբաղեցնում է 2000մ² տարածք և կարող է ընդունել 1000-ից ավելի պատանու: Մոտ ապագայում կենտրոնը պլանավորում է լիովին անցնել առկա ուսուցման:
Միջոցառումը կլինի գերմաներեն լեզվով, իսկ հաջորդ շաբաթվա սկզբում մենք կուղարկենք ամփոփիչ տեսանյութ` անգլերեն և հայերեն թարգմանությամբ:
Կարող եք հետևել ուղիղ միացմանը Բունդեսթագի կայքում` կամ Թումոյի ֆեյսբուքյան էջում:
Կարծիքներ