«Իշխանությունները դատական համակարգի որոշումների վրա չունեն ազդեցություն և չեն ուզում ունենալ ազգեցություն..». Արսեն Թորոսյան

«Իշխանությունները դատական համակարգի որոշումների վրա չունեն ազդեցություն և չեն ուզում ունենալ ազգեցություն..».  Արսեն Թորոսյան

«Իշխանությունները դատական համակարգի որոշումների վրա չունեն ազդեցություն և չեն ուզում ունենալ ազգեցություն։ Միգուցե, այդ պատճառով է, որ մեր դատական համակարգը այլ ազդեցությունների տակ է եղել ժամանակի ընթացքում, և մենք ուզում ենք ազատել նրան այդ ազդեցություններից, և ուզենալու ենք ազատել նրանց որևէ ազդեցությունից։ Իսկ քրեական գործերով պրոցեսներ են գնում», — նշել է Թորոսյանը՝ ընդգծելով, որ ԲԴԽ-ն, որը դատական իշխանության մաս է, և Բորիս Բախշիյանի առնչությամբ կայացրել է միաձայն որոշում, ուստի այդ որոշումը պետք է կասկած չհարուցի Թորոսյանի խոսքով՝ իշխանությունը ցանկանում է ունենալ անկախ դատական իշխանություն՝ իր բոլոր մակարդակներում։ «Ինստիտուցիոնալ բարեփոխումներն էլ են դրա մասին խոսում, երբ որ մենք առանձնացնում ենք տարատեսակ դատարանները, ոչ թե նրա համար, որ մենք ազդեցություն ունենանք, այլ որ հնարավորինս դատական իշխանության բալանսները, փոխզսպումները աշխատեն։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է և մենք չենք շեղվելու դրանից, անկախ ինչոր քրեական գործերով մեղադրանքներից», — ընդգծել է Արսեն Թորոսյանը։

MediaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում