Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։
«Այս որոշումը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, և չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը հակամարտության կարգավորմանը և բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ջանքերին:
Հոկտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին միանալու մասին:
Կարծիքներ