Ադրբեջանը հապաղում է՝ առաջացնելով հարցեր ու մտահոգություններ․ Միրզոյան

Ադրբեջանը հապաղում է՝ առաջացնելով հարցեր ու մտահոգություններ․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել TRT World լրատվականին։ 

«Ալմա Աթայի հռչակագրով ԽՍՀՄ 12 հանրապետությունները (այդ թվում` Հայաստանը և Ադրբեջանը) ճանաչել են, որ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ և որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանները վերածվում են միջպետական սահմանների։ 

Ցավոք, երբ փորձում ենք այս հռչակագրին ու ճանաչմանը հղում տալ խաղաղության պայմանագրում, տեսնում ենք ադրբեջանցի մեր գործընկերների հապաղումը։ Սա հարցեր ու մտահոգություններ է առաջացնում, որ ադրբեջանական կողմը հեռահար ծրագրեր ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանից համաձայնում են, որ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա (իրավազորություն, օրենսդրությում, հավասարություն և փոխադարձություն), սակայն պնդում են, որ 3-րդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանն առանց ստուգումների։ 

«Հայաստանը պատրաստ է երաշխավորել անցնող բեռների ու մարդկանց անվտանգությունը, պատրաստ ենք պարզեցված ընթացակարգերի, բայց ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ մեր երկրից առանց անգամ գրանցվելու»,- հայտարարել է արտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում