Ստեղծվելու է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»․ նպատակ կա ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը

Ստեղծվելու է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»․ նպատակ կա ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԳԽ-ի ընդունած որոշումը, ըստ որի՝ ստեղծվելու է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Բնագիտական ու մաթեմատիկական ուղղություններով հանրակրթական ավագ դպրոցի ստեղծմամբ մենք ցանկանում ենք ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև այս ոլորտում տարածել ԵՊՀ հետազոտահեն կրթության ավանդույթներն ու մշակույթը։

Մենք ակնկալում ենք, որ «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը» ոչ միայն նպաստելու է աշակերտների շրջանում բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, այլև իրականացնելու է համակարգային բարեփոխումներ հանրակրթության ոլորտում ուսուցման որակի բարելավման, ինչպես նաև կրթական մրցունակ համակարգի կառուցման միջոցով»,- հավելել է ռեկտորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում