Ռյազանի մերձակայքում գտնվող վառոդի արտադրամասում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել

Ռյազանի մերձակայքում գտնվող վառոդի արտադրամասում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել

Ռյազանւ վառոդի արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 9 մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանել են, որ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 170 փրկարար և մոտ 50 միավոր տեխնիկա։

Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 22-ի առավոտյան Ռյազանի Շիլովսկի շրջանում։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Հրդեհի նախնական պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում