Սոլակ գյուղի մոտակայքում մոտ 10 հա խոտածածկ է հրդեհվել

Սոլակ գյուղի մոտակայքում մոտ 10 հա խոտածածկ է հրդեհվել

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։26-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:37-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում